Երեխաները լեցուն են էներգիայով ու ավյունով: Վայելելով իրենց անհոգ մանկությունը՝ նրանք չեն մտահոգվում վաղվա մասին, ոչ էլ զղջում են երեկվա սխալների համար: Ցանկացած մեծահասակ կերազեր նման վերաբուրմունք ունենալ կյանքի հանդեպ: Երեխաներին լուսանկարելու ամենադժվար կողմերից մեկը լուսանկարներում նրանց անմեղությունն արտացոլելն է: Մանկական հաջող լուսանկարներ ստանալու համար լուսանկարիչը պետք է լցված լինի միևնույն էներգիայով, ինչ այն երեխաները, որոնց նա լուսանկարում է: Հակառակ դեպքում, նա պարզապես դատապարտված է ձախողման: Քանի որ երեխաները անկանխատեսելի են, նրանց հետ աշխատող լուսանկարիչը պետք է ունակ լինի հանպատրաստից լուսանկարել. չէ՞ որ նրանք չեն սպասում, թե երբ հաջող լուսավորություն կդրվի, կամ որ պահին լուսանկարիչը կտրամադրվի նկարել իրենց: Այս շարքում մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեխաների գեղեցիկ լուսանկարներ, որոնց մեծ մասը հենց հանպատրաստից են նկարվել:

Լուսանկարը՝ Veselina Alexandrova

Լուսանկարը՝ Adriana Varela Photography

Լուսանկարը՝ Adriana Varela Photography

Լուսանկարը՝ Adriana Varela Photography
Լուսանկարը՝ Denné Alise Photography

Լուսանկարը՝ Adriana Varela Photography
Լուսանկարը՝ Maria Gorbatova

Լուսանկարը՝ Jaskiran Singh Batra

























