Tert.am-ը գրում է.

Թատերագետ Լևոն Մութաֆյանի համար անհասկանալի է «Նիմֆոմանուհու» շուրջ բարձրացած աղմուկը կամ, ըստ նրա, վայնասունը՝ ազգային բարոյականության ու արժեհամակարգերի խախտման դիրքերից, մանավանդ, որ համաշխարհային կինոյում ստեղծվել են, ստեղծվում են և կստեղծվեն նման ֆիլմեր։


«Գեղարվեստի ցանկացած ստեղծագործության չափանիշը գեղարվեստականությունն է, որովհետև հակառակ տրամաբանության դիրքերից մենք չպետք է կարդանք Կոելիոյի ստեղծած գրականությունը, Հենրի Միլլեր, չդիտենք նման այլ ֆիլմեր՝ մտածելով նույն ազգային բարոյականության ու քրիստոնեական արժեքների մասին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մութաֆյանը:


«Իսկ մնացած ամեն ինչը ածանցյալ է և մեզ պատիվ չի բերում: Եթե մենք առաջնորդվենք այդ «ջարդարարական» կամ կեղծ արժեհամակարգերով, ապա համաշխարհային կերպարվեստի շատ նմուշներ պիտի մերժենք։ Մենք չպետք է հետաքրքրվենք «Կամասուտրայով», մեզ չպետք է հետաքրքրի գեյշաների այս ամբողջ մշակույթը և այլն»,- ասաց թատերագետը:


Իսկ, թե որքանով է հաջողվել սցենարիստին, ռեժիսորին, դերասաններին ապահովել ֆիլմի գեղարվետսականությունը, Լևոն Մութաֆյանը մոտենում է իր դիրքերից, քանի որ նայել է ֆիլմն ու ունի որոշակի պատկերացում:


«Համաձայն չեմ բնութագրմանը, որ ասում են՝ պոռնկագրական լուծումներ են տրված: Ավելի շատ էրոտիզմի դրսևորումն է, որն ունի իր հոգեբանական բացատրությունը, թեև տեղ-տեղ ռեժիսորը չափն անցել է: Սա էլ հասկանալի է, որովհետև հատկապես կինոն որքան արվեստի ստեղծագործություն է, նույնքան միևնույն ժամանակ որոշակի խնդիրներ է լուծում ժամանակակից աշխարհում, իսկ դրա պահանջարկը կա… Եվ հետո ես նայել եմ, ու, ներողություն արտահայտությանս համար, ֆիլմը ինչ-որ սեռական գրգիռներ չի առաջացնում, այն ես ավելի շատ նայել եմ այլ հայացքով. որքանով է սա գեղարվեստ»:


Լևոն Մութաֆյանին նաև զայրացնում է ֆիլմի շուրջ «վայնասունը» և նա ասում է, որ դրանով տպավորություն է, թե մնացել ենք 19-րդ դարում և քաղաքակրթության հետ որևէ աղերս չունենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել