Չորացած արմավները օգտակար են առողջության համարLife.panorama.am-ը գրում է.

Ընդունված է արմավներն օգտագործել առավելապես չորացած վիճակում: Մրգի այս տեսակները դրական ազդեցություն են ունենում օրագնիզմի վրա, քանի որ պարունակում են մի շարք առողջարար բաղադարիչներ:

Տարածված կարծիք կա, որ միայն արմավներ և ջուր օգտագործելով կարելի է մի քանի տարի ապրել: Դեռևս հնագույն ժամանակներում արմավները լայնորեն կիրառվում էին տղամարդկանց կողմից, քանի որ վերջիններս համարվում էին տղամարդկային պոտենցիայի բարձրացման աղբյուր:
 
Արմավներում մոտավորապես 65 տոկոսով ավելի ածխաջրեր են պարունակվում, քան մյուս մրգերում: Օգտակար միկրոէլեմենտներից արմավներում պարունակվում են ծծումբ, կոբալտ, կադմիում, ալյումին, նատրիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, պղինձ: Մյուս կողմից էլ արմավներում պարունակվող դիետիկ մանրաթելերը նպաստավոր են քաղցկեղածին տարերի դեմ պայքարի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել