Մամուլում խոսվում է «կառավարությանը իմփիչմենթ հայտնելու» ընդդիմադիր ուժերի որոշման մասին: Կարծում եմ՝ այս ձևակերպումը սխալ է. իմփիչմենթը հստակ ընթացակարգ է, որը նախատեսված է բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող ԱՆՁԱՆՑ համար՝ ներառյալ երկրի նախագահին, ովքեր մեղադրվում են ապօրինի, հանցավոր գործողությունների մեջ: Սա է իմփիչմենթը, այն կիրառվում է անհատի նկատմամբ, իսկ կառավարությունը կոլեգիալ մարմին է, նրան կարող է անվստահություն հայտնվել, բայց ոչ՝ իմփիչմենթ: Իսկ ընդհանրապես, լավ կլիներ, որ մեր սահմանադրությունը նախատեսեր նաև անհատական անվստահության մեխանիզմ կաբինետի անդամների համար, քանի որ կառավարությանն անվստահություն հայտնելը մեր տիպի կառավարման ձևով երկրներում գործնականում անհնար է, ուստի այն կարելի է կիրառել նախարարների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել