Life.panorama.am-ը գրում է.

Բարիլույսյան ավետիսով հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո»հաղորդման շրջանակներում միշտ հանդիպում ենք երիտասարդ, համակրելիհաղորդավար Արման Մարգարյանին: Դիպլոմով՝ դերասան, էությամբ՝ երաժիշտ,գործունեությամբ՝ հաղորդավար Արմանն այսօր նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլումկերտում է պրոդյուսերի կերպար, որը Հայաստան է եկել «Նոյյան տապան» փառատոնինմասնակցելու համար խումբ գտնելու… Life.panorama.am-ի հյուրասրահում Արմանն անկեղծացավ գործնական, անձնական, ընտանեկան թեմաներով…
-Արման, մի պահ Հայաստանից մեկնել էիք, Ռուսաստանում էիք ու նորից մեդիա դաշտում: Ի՞նչը ձեզ նորից ետ բերեց, չհավանեցի՞ք դրսի աշխատանքը:
-Հավանել-չհավանելու հարց չկար, հինգ տարի այնտեղ եմ ապրել և աշխատել: Մեդիա դաշտ ասածը մի քիչ այլ է… Հիմնականում համերգային գործունեությամբ էի զբաղվում, մինչև հիմա էլ Jazz Parking նախագծի հետ եմ համագործակցում…
-Բայց երբևիցե գնալու, արտասահմանում աշխատելու ու ապրելու ցանկություններ կա՞ն:
-Երկար տարիներ այստեղ չապրելով՝ հասկացել եմ, որ այստեղ ինձ ավելի լավ եմ զգում… Չգիտեմ, չեմ մտածել այդ ուղղությամբ… Եթե շատ լավ առաջարկ լինի, իհարկե կգնամ, բայց՝ վերադառնալու նպատակով…Ես նախընտրում եմ Հայաստանում ապրել, բայց ժամանակ առ ժամանակ գնալ այլ երկիր՝ հանգստանալու կամ աշխատելու…
-Եթե համեմատություն անցկացնենք մեր և դրսի կենցաղի մեջ, տարբերությունը շա՞տ է:
-Ամեն տեղ իր դրական և բացասական կողմերն ունի… Այնտեղ մեգապոլիս է, համեմատությունը մի քիչ սխալ է: Կյանքի ռիթմը, պայմանները, խնդիրները տարբեր են… Նույն բանն է, որ համեմատենք թենիսի գնդակը ֆուտբոլի գնդակի հետ…

-Փաստորեն համեմատությունն, ամեն դեպքում, ի վնաս մեզ է լինում…
-Նայած, որ իմաստով… Օրինակ, երեխաների դաստիարակության հարցը մեզ մոտ ավելի ճիշտ է կազմակերպված, քան այնտեղ…
-Իսկ եթե համեմատություն անցկացնենք հեռուստաշուկայի ոլորտո՞ւմ:
-Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն… Ռուսաստանում ապրում է 142 միլիոն բնակչություն, այնտեղ այդքան գնորդ կա… Մեր գնորդը, եթե սփյուռքն էլ հետը հաշվենք, 10 միլիոն է… Որքան քիչ է գնորդը, այնքան քիչ են ֆինանսները, հնարավորությունները… Եթե Ռուսաստանի առաջին ալիքը հնարավորություն ունի մեկ նախագծի վրա ծախսելու, օրինակ, 1 մլն դոլար, և այդ միլիոնը տասնապատիկ, քսանապատիկ ետ բերելու, ապա մենք հնարավորություն ունենք ծախսել 1000 դոլար և ետ բերել այդ 1000 դոլարն ու էլի մի քիչ… Սա չոր հաշվարկ է, քանի որ հեռուստատեսությունը ժամանցից ու մշակույթից զատ, նաև ապրանք է, որը պետք է վաճառվի ու ետ բերի իրենում ներդրված գումարը…
-Բայց, ամեն դեպքում, պետք է ապրանքն էլ որակյալ լինի չէ՞… Թեև, հետևելով Հանրային
հեռուստաընկերությանը, նկատում եմ, որ քիչ թե շատ ավելացել ենինտելեկտուալ-մշակութային հաղորդումները, քչացել են սերիալները…
-Նախ, որակյալ ապրանքը հարաբերական երևույթ է… Ինձ համար կարող է որակյալ լինել մի բան, որը ձեզ համար անորակ է: Եվ հակառակը… Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա ասեմ, որ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել… Մի քանի ամիս է անցել, ինչ սկսվել են փոփոխությունները: Դրական միտումն արդեն իսկ լավ է: Կարծում եմ, ամեն ինչ ավելի լավ է լինելու, որովհետև և՛ ղեկավարությունը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և՛ աշխատակիցները… Հաճախ, սերիալների հարցում, շատերն ասում են՝ տալիս ենք այն, ինչ ուզում են… Դա մի քիչ սուտ է: Հեռուստատեսությունը, բնականաբար, իր մեջ պետք է ունենա դաստիարակչական ֆունկցիա՝ լինի սերիալ, կինո, թե մեկ այլ բան… Դրական կերպարը չի կարող խոսել ոչ կիրթ, փողոցային հայերենով, քանի որ այն օրինակելի կերպար է հանդիսանում, պետք է սովորեցնի… Բայց, ամեն դեպքում, դա էլ ապրանք է, և ցավոք սրտի, այդ ապրանքը դեռ վաճառվում է…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



