Հպարտանում ենք աշխարհում խոնարհ հայուհու կերպարով, բայց աշխարհի ամենահայտնի հայուհին ամենապոռնիկ երևույթն է (Կիմ Կարդաշյան):
ՈՒնենք Մոնթե, Կոմանդոս, Թաթուլ Կրպեյան ու 6000-ից ավել հերոս տղերք, հերոսի կերպար ենք դարձնել սերիալի կիսաքրեական դիլետանտ դերասան-հերոսներին:
ՈՒնենք Ալբերտ Մկրտչյան, Արշակ Զաքարյան, Գագիկ Հարությունյան բայց թիվ 1 սցենարիստը Դիանա Գրիգորյանն է:
Սիրում ենք Հախվերդյանին, Սարգիս Մանուկյանին, Շուշան Պետրոսյանին, բայց գնում ենք Արմենչիկի ու Հայկոյի, Մարտին Մկրտչյանի ձայներիզները:
Սիրում ենք միշտ բարձրաձայնել բարոյական արժեքներից, առաքինություններից, բայց պարզվեց, որ աշխարհում ամենաշատ պոռնո նյութեր որոնողը մենք ենք:
Խոսում ենք մեր հազարամյա պատմությունից, բայց միշտ ընդօրինակում ենք նորահայտ կասկածելի «արժեքների» ամենավատ հատկանիշները:
Ունենք Մարտին Ահարոնյան, Մանսուրյան, Հախվերդյան, բայց ամենահայտնի ու ամենաշատ առաջ մղվող երգահանը Վահրամ Պետրոսյանն ու Ռիչարդ Մադլենյանն են:
Ունեք բազմաթիվ քրեական հանցագործներ, մարդասպաններ, բայց այսօր բանտում պատիժն է կրում ամենահայտնի դերասաններից մեկը՝ Վարդան Պետրոսյանը:
Ունենք բազմաթիվ գիտնականներ, բայց կրթության նախարարը բժիշկ է:
Ունենք բազմաթիվ մշակութային գործիչներ, արվեստագետներ, բայց մշակույթի նախարարը քիմիկ է:
Ամենաշատ եկեղեցի կառուցող ու ամենաքիչ եկեղեցի գնացողն ենք:
Աշխարհի ամենահյուրընկալ, բայց զբոսաշրջիկներին ամենաշատը խաբող ժողովուրդն ենք:
Եվ առհասարակ մենք միշտ խոսում ենք նրանից, ինչն ամենաշատն է բացակայում մեր մեջ. պոռնիկը՝ կուսությունից, խուժանը՝ մարդկությունից, քաղաքական գործիչը՝ հանրային շահից, վախկոտըէ հերոսությունից, ստորը՝ հայրենասիրությունից, անգրագետը՝ գիտությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել