Քահանան Վալենտինի օրվա մասին. Մերն ընդելուզված է հայ հոգու հետ, իսկ դրսից ներմուծվածները լավ մշակված բիզնես ծրագրեր ենPanorama.am-ը գրում է.

Առաջավորաց պահքն առաջինն է Հայ Եկեղեցու պահքերից, այն սահմանել է Գրիգոր Լուսավորիչը: Այս պահքը ոչ մի բանով չի տարբերվում մյուս պահոց օրերից: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

«Մարդիկ ուշադրություն են դարձնում իրենց հոգևոր բարոյական վիճակին: Այս պահքը նախորդում է Սուրբ Սարգսի տոնին»,- ասաց նա:

Փետրվարի 14-ին Եկեղեցին կտոնի ՏեառնԸնդառաջը: Այսօր երեկոյան նախատոնակ կմատուցվի: 

«Տոնը կոչ է Տիրոջն ընդառաջ գնալու, բայց դա չպետք է սահմանափակված լինի մեկ օրով: Մենք պետք է ամեն օր մաքրվելով գնանք Տիրոջն ընդառաջ»,- ասաց Տեր Շմավոնը:

Տոնին որպես ավանդույթ եկեղեցիների բակում խարույկներ են վառվում, քահանայի խոսքով, սա հեթանոսության հետ առնչություն չունի, ժողովրդական ավանդույթ է, որ մարդիկ անում են և ուրախանում: «Եթե առանց որևէ սխալ բանի է արվում, հակառակ բան դավանաբանությանը չկա, եկեղեցին դեմ չի կարող լինել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել