Ողբերգությունից մի քանի ժամ առաջ մասնագետները զննել էին վերելակը և ոչ մի անսարքություն չէին հայտնաբերել:

В Дмитрове молодую мать обезглавил лифт на глазах у 2-летнего ребенка

«Интерфакс»-ը հայտնում է՝ ողբերգությունը տեղի է ունեցել մոսկովյան Դմիտրով շրջանում, երբ 21-ամյա Օլգա Տիլինինան իր 2-ամյա որդու հետ վերադառնում էր զբոսանքից:


Աղջիկը երեխայի սայլակը թողել էր սանդուղքավանդակին, իսկ ինքը մտել է վերելակ: Հենց Օլգան ներս մտավ, դռները սկսեցին փակվել: Այդ ժամանակ նա փորձեց հրել դռները և վերադառնալ երեխայի մոտ, սակայն դռները ուժեղ սեղմել էին նրան:  

Այդ պահին ինչ-որ մեկը վերելակը վերև կանչեց: Վերելակը վեր ընթացավ և կնոջն ուղղակի երկու կես արեց: Կնոջ գլուխը մնացել էր առաջին հարկում, իսկ մարմինը մնացել էր հարկերի արանքում:


Ներկայումս դեպքի կապակցությամբ հետաքննություն է անցկացվում: Որոշվում է դատական գործ սկսելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել