Ինչպես և ենթադրում էի, պարզվեց, որ երեկվա հայտնի միջադեպում, որի ժամանակ բերման էին ենթարկել ՀԱԿ ակտիվիստներին և ինչ-որ քաղաքացիական անձանց, իրականում ոչ այլ ինչ էր, քան կլայուզնիկների ու բռիների ավանդական կոնֆլիկտ:
Կլյաուզնիկների կարգավիճակում, ինչպես միշտ ՀԱԿ-ն էր, որի ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, որ իրենց դեմ քաղաքացիական համազգեստով ոստիկաննե՜ր են դուրս եկել, բռնարարքնե՜ր են արել և այլն:
Ընդհանրապես, լևոնականները երեկ այնպես էին տարվել իրենց երևակայական թռիչքով, որ արդեն ծիծաղալու էր: Հատկապես բացել էր, թե ինչպես էր ՀԱԿ-ի ներկայացուցիչ մի աղջիկ պատմում, որ իրենց խմբին Սարյան փողոցի վրա 10 մեքենա է հետևելիս եղել ու, որ ինքը վստահ է, որ իրենց գաղտնալսելուց են եղել հատուկ միջոցներով:
Լավ, ՀԱԿ-ին մի կողմ թողնենք, որովհետև մի տեսակ սովորական է դարձել դրանց ոչ ադեկվատ վարքն էլ, աննորմալ ռեզոնանս ստեղծելն էլ, իրականության խեղաթյուրումն էլ: Անցնենք երիտհանրապետական հրոսակախմբերին:
Պարզվում ա` խոչընդոտող երիտասարդները Գյուղինստիտուտի «Սաքուլիկներն» էին ու, բնականաբար, ՀՀԿ անդամներ էին, ինքն էլ՝ ամենավաստակաշտ երիտ ու ամենահանրապետական Կարեն (Դմբո) Ավագյանի կանտոռից էին: Ճիշտ է, երեկվա միջադեպում սաքուլիկությունը այդքան սուր ընդգծված չէր, բայց էլի տեսնում ենք, որ մի ոչ էական իրադարձությունը վերաճում է համահայկական սկանդալի` ոչ թե իր բովանդակության, այլ երիտհանրապետականների տեղի-անտեղի ներգրավման ու վարքի պատճառով:
Կարծում եմ, որ նույն ՀԱԿ-ը պետք է մոմ վառի, որպեսզի երիտհանրապետականների գլխին հնարավորինս երկար մնա կանգնած այդ խարտյաշ դանդալոշ Ավագյանը, իսկ երիտհանրապետականների շարքերում լինեն հնարավորինս շատ սաքուլիկներ, որովհետև Ավագյանը և սաքուլիկները շատ ավելի են վնասում գործող իշխանություններին, քան բոլոր ընդդիմադիր կուսակցություններն `իրար հետ վերցված ու քառակուս բարձրացված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/428381547295615?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել