Մշակույթի նախարարության համար զբաղմունք եմ գտել: Երբ հայ մշակույթի որևէ գործչի մասին Վիկիպեդիայում նյութ եմ ման գալիս, շատ ժամանակ հանդիպում եմ ռուսալեզու և անգլիալեզու կենսագրականների կամ ընդհանրապես տվյալ մարդու մասին նյութ չեմ գտնում: Գիտեմ, որ «շատ զբաղված եք» և այս հարցով զբաղվելու ժամանակ չունեք, բայց ուշադրություն դարձրեք այս խնդրին: Իմ կարծիքով, մշակույթի նախարարությունը ոչ միայն մշակույթային արժեքների պահպանման համար է (այստեղ կլռեմ ու կխնդրեմ այս մասով ոչինչ չգրել), այլ նաև տարածման: Իսկ 21-րդ դարում համացանցը չօգտագործելը դա անթույլատրելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել