1in.am-ը գրում է.

Լոս Անջելեսում 91 տարեկանում մահացել է ամերիկացի կատակերգու Սիդ Սիզարը, որը մեծ ճանաչում գտավ «Ներկայացումների ներկայացում» հեռուստաշոուում իր դերակատարմամբ՝ հայտնում է BBC-ն: 

Դերասանին հիշում են նաև «Բրիոլին» մյուզիքլի էկրանավորման մեջ՝ երկրորդ պլանի վառ դերով: 

Բացի այդ՝ Սիզարը ոգեշնչել է կատակերգության մի շարք հեղինակների, այդ թվում՝ Վուդի Ալենին ու Նիլ Սայմոնին:

Մինչ դերասանական կարիերան Սիդը նվագում էր սաքսոֆոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել