Ըստ մամուլի, 2018-ի ՀՀ նախագահի առավել հավանական թեկնածուներ են համարվում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը և Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, գրում է «Հայկական ժամանակ»-ը
«Իշխանական կուլիսների պրոցեսներին քաջատեղյակ մի աղբյուր զարմացել է, թե ինչպես չեն նկատում անգլիական թագուհու դերի ամենահարմար հավակնորդին. խոսքը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է: 2018-ին նա կլինի 70 տարեկան, որից հետո չի կարող այլևս մնալ ՍԴ նախագահի պաշտոնում:
Ըստ աղբյուրի, իշխանության մեջ քիչ մարդիկ են, ովքեր կարծում են, որ 70-ամյա Գագիկ Հարությունյանը շատ հարմար թեկնածու է նախագահական նստավայրում»,- գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



