Lragir.am-ը գրում է.
Ձմեռային օլիմպիական խաղերի 5-րդը օրը խաղարկվել է մեդալների 6 հավաքածու: Լեռնադահուկային սպորտում կանանց պայքարում ոսկե մեդալը կիսել են սլովենացի Թինա Մազեն և շվեյցարացի Դոմինիկ Գիզինը:
Գերմանացիները փետրվարի 12-ին 2 ոսկե մեդալ են նվաճել: Էրիկ Ֆրենցելը հաղթել է դահուկային երկամարտում, իսկ Տոբիաս Վենդլն ու Տոբիաս Արլտը հաղթել են սահնակային երկյակների մրցումներում:
Երեկ կայացել է նաև գեղասահքի զույգերի եզրափակիչը: Ոսկե և արծաթե մեդալները բաժին են ընկել ռուս Տատյանա Վոլոսոժար/Մաքսիմ Տրանկով և Քսենիա Ստոլբովա/Ֆյոդոր Կլիմով զույգերին:
Չմշկավազքի տղամարդկանց պայքարում կրկին մրցակցությունից դուրս են հոլանդացիները: Ոսկե մեդալը նվաճել է Ստեֆան Գրոտհյոյսը, իսկ բրոնզե մեդալը՝ Միխել Մյուլդերը: Արծաթե մեդալը բաժին է հասել կանադացի Դենի Մորիսոնին: Չմշկավազքի տղամարդկանց պայքարում առայժմ խաղարկված 9 մեդալներից 8-ը հոլանդացիներն են տարել:
Սնոուբորդի հաֆփայփ ոճում հաղթել է ամերիկուհի Քեթլին Ֆարինգտոնը:
5-րդ օրվա արդյունքներով մեդալային պայքարում առաջին հորիզոնական բարձրացավ Գերմանիան՝ 6 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ արդյունքով: Երկրորդը կանադացիներն են 4 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ արդյունքով, իսկ նորվեգացիներն ունեն 4 ոսկի, 3 արծաթ, 5 բրոնզ:



