Tert.am-ը գրում է.

Սիրիայի հակակառավարական ակտիվիստները հաղորդում են, որ երկրի տարածքում ռազմական գործողություններն ակտիվացել են, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում Սիրիայում ամեն օր զոհվել է ավելի քան 200 մարդ։

Կառավարական ուժերն ու ապստամբները փորձում են ընդլայնել իրենց վերահսկողության տակ եղած տարածքները, որպեսզի ամրապնդեն իրենց դիրքերը Ժնևի բանակցությունների ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել