1in.am-ը գրում է.
Տարօրինակ անունների «հաղթարշավը» ստիպել է մեքսիկական Սոնորա նահանգի իշխանություններին նոր օրենք ընդունել քաղաքացիական գրանցման մասին, որն արգելում է նորածիններին ստորացուցիչ կամ ծիծաղելի անուններով կոչել:
Արգելված անունների ցուցակում կա 61 անուն: Դրանց թվում են՝ Հիտլերը, Ռեմբոն, Բուրգեր-Քինգը, Տերմինատորը, Ջեյմս Բոնդը, Բեթմենը և այլն:
Արգելվել է նաև երեխաներին հայտնի սոցցանցերի անուններով կոչել՝ հայտնում է RIA Novosti-ն:
Օրենքը նպատակ ունի երեխաներին զերծ պահել ծաղրուծանակից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_250593.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



