1in.am-ը գրում է.

Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին սոցիոլոգները հարցում են անցկացրել, որն ի ցույց է դրել այդ օրվա կապակցությամբ կանանց և տղամարդկանց` միմյանց չհամապատասխանող սպասումները: Հետազոտության տվյալները հրապարակվել են Time ամսագրում:

Հարցմանը մասնակցած տղամարդկանց մոտ 2/3-ը Սիրահարների օրը ցանկանում է սեքսով զբաղվել, իսկ կանանց 30 տոկոսն է ցանկանում դա:

Բացի այդ, տղամարդիկ նախատեսում են միջինը 230 դոլար արժողությամբ նվեր ստանալ, կանայք` 198: Իսկ իրականում առաջինները մտադիր են նվեր գնելու վրա ծախսել 98 դոլար, երկրորդները` ընդամենը 71:

Տղամարդկանց 43 և կանանց 50 տոկոսը հայտարարել են, որ Սուրբ Վալենտինի օրը չեն ցանկանում նվեր ստանալ, իսկ հարցման մասնակիցների 20 տոկոսը չի պատրաստվում նվեր գնել զուգընկերոջ համար:

Հարցման 1200 մասնակիցների 70 տոկոսը նախընտրում է անակնկալը, քան ինքնուրույն նվեր ընտրելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել