Աշխարհահռչակ դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի՝ մեծ աղմուկ հանած «Հեշտամոլը» (թարգմանությունը Զավեն Բոյաջյանի) կամ «Նիմֆոմանուհին» ֆիլմը չի ցուցադրվելու Հայաստանում:
Երկրում, որտեղ ըստ պաշտոնական վիճակագրության, 2012 թվականի տվյալներով, Google-ում ամենաշատ որոնված բառը «պոռնո»-ն է, արգելվել էրոտիկ դրամայի ցուցադրությունը:


Այսօր՝ փետրվարի 12-ին, նման հայտարարությամբ հանդես եկավ «Սինեմա Սթար» կինոթատրոնը պատճառաբանելով թե՝
Կինոթատրոնի բացվելուց անմիջապես հետո «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» դարձել է «ԸՆՏԱՆԵԿԱՆ կենտրոն» և հաշվի առնելով այդ հանգամանքը` կինոթատրոնը որոշեց խուսափել հակասական կարծիքներից, վստահեցնելով՝ որ «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» հավատարիմ կմնա իր քաղաքականությանը և կշարունակի հայաստանյան հանդիսատեսին ուրախացնել համաշխարհային կինոյի նորույթներով` եվրոպական ու ռուսաստանյան պրեմիերաներին զուգընթաց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն «ԸՆՏԱՆԵԿԱՆ կենտրոն» կինոմաններին անակնկալի բերեց՝ հայտարարելով, որ փետրվարի 13-ից կցուցադրվի սկանդալային ռեժիսորի ոչ պակաս սկանդալային ֆիլմը:
Ինչ կկատարվե՞ր, եթե Հայաստանում ցուցադրվեր ֆիլմը: Հասարակությունը կայլասերվե՞ր, թե՞ կխաթարվեր բարեպաշտ և բարոյախեղդ եղած ընտանիքների անդորրը:


Ո՞րն է ֆիլմի չցուցադրման գլխավոր պատճառը՝ հայտնի չէ: Կամ ովքե՞ր էին բարոյախրատական մեկնաբանություններով հանդես եկող կինոգետները, կինոքննադատները կամ հասարակության մաս կազմող մարդիկ, ովքեր բողոքել էին ֆիլմի ցուցադրման վերաբերյալ, ոչ մի հստակ տեղեկություն չշրջանառվեց կինոթատրոնի կողմից և լրատվամիջոցներում:
Ինչպե՞ս է ստացվում, որ նույն «ԸՆՏԱՆԵԿԱՆ կենտրոնի» էկրաններին կարելի էր դիտել Մարտին Սքորսեզեի «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմը, որը ևս ոչ պակաս բաց տեսարաններով էր լի և այդ առումով այնքան էլ չէր զիջում Լարսի «Nymphomaniac»-ին:
Վերջապես, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք. ի՞նչն է խանգարում այն անձին, ով չի ցանկանում դիտել ֆիլմը, որն իր մոտ ասոցացվում է միայն պոռնոյով:
Շարունակությունը՝ այստեղ
