Հայաստանի համար ևս լուրջ սպառնալիք է իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների աճը. արաբագետPanorama.am-ը գրում է.

Փետրվարի 10-ին շվեյցարական Ժնև քաղաքում սկսվել է սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը նվիրված «Ժնև 2» միջազգային համաժողովի երկրորդ փուլն՝ արդեն հակամարտ կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ ալ-Ախդար ալ-Իբրահիմիի միջնորդությամբ:

Ի տարբերություն բանակցային գործընթացի առաջին փուլի, ալ-Իբրահիմին որոշել է որոշ փոփոխություններ մտցնել ձևաչափում՝ հիմնական շեշտը դնելով միջնորդավորված բանակցությունների վրա և ուղղակի շփումների ձևաչափին անցնել միայն կողմերի մոտ համաձայնության եզրեր արձանագրելուց հետո: Ըստ փորձառու դիվանագետի՝ այս ճանապարհով ավելի դյուրին կլինի առարկայական արդյունքներ գրանցել: Թերևս գլխավոր միջնորդի նման մոտեցումն արդարացված է՝ հաշվի առնելով բանակցությունների առաջին փուլում առաջացած կողմնակի և օբյեկտիվ խոչընդոտները:

«Ժնև 2-ի» երկրորդ փուլում ևս սիրիական կառավարական պատվիրակությունը գլխավորում է ՍԱՀ ԱԳ նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը, մինչդեռ բանակցող խմբի ղեկավարը ՄԱԿ-ում Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին է: Իսկ ընդդիմության պատվիրակությունը դարձյալ ներկայացված է միայն արտասիրիական ընդդիմության՝ 2012թ. նոյեմբերին Կատարի մայրաքաղաք Դոհայում ստեղծված և ներկայում Ստամբուլում գործող «Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի» («ՍԸՀՈՒԿ») անդամների միջոցով՝ կառույցի ղեկավար Ահմադ ասի ալ-Ջարբայի գլխավորությամբ. գլխավոր բանակցողն է «ՍԸՀՈՒԿ-ի» քաղխորհրդի անդամ Հադի ալ-Բահրան: Այս անգամ ևս Շվեյցարիա չեն ժամանել ներսիրիական ընդդիմության և սիրիացի քրդերի ներկայացուցիչներ (պատճառը սիրիական վարչակարգի դեմ հանդես եկող և՛ քաղաքական, և՛ ռազմական կառույցների խիստ բազմազանությունն է, տարբեր նպատակները, գլխավորը լինելու ամբիցիաները): Վերոնշյալ հանգամանքն էական խոչընդոտներ է ստեղծում ձևաչափի շրջանակներում ձեռքբերվելիք պայմանավորվածությունները գործնականում ի կատար ածելու հեռանկարների հարցում:

Դեռևս համաժողովի առաջին փուլի ընթացքում, որպես կողմերի իրարամերժ դիրքորոշումների մերձեցման հնարավորություն էր դիտարկվել հանդիպման ընթացքում հնչած տեսակետերում 2012թ. հունիսի 30-ի ժնևյան առաջին հանդիպման արդյունքում ընդունված հռչակագրի դրույթներին հետևելու պատրաստակամության հանգամանքը՝ պայմանավորված Սիրիայում անցումային կառավարման մարմնի ստեղծման, ընտրությունների անցկացման, ինչպես նաև՝ ՍԱՀ տարածքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, սիրիացի փախստականների խնդիրների և երկրում ահաբեկչական տարրերի ակտիվացմանը դիմակայելու անհրաժեշտության հետ. այս դեպքում արդեն անհամաձայնության հիմնական թեման կապված է վերոնշյալ խնդիրներից որևէ մեկի առաջնայնության հարցում առկա տարաձայնությունների հետ. հենց այս տրամաբանության շրջանակներում հակամարտ կողմերին ընդհանուր հայտարարի բերելուն են ուղղված լինելու միջնորդների հիմնական ջանքերը. այս անգամ ալ-Իբրահիմին ծրագրում է նախևառաջ բանակցությունների սեղանին դնել Սիրիայում կրակի և բռնությունների դադարեցմանն առնչվող խնդիրներն, ապա նաև՝ անցումային մարմնի ձևվորմանը վերաբերող հարցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել