Ադրբեջանական մի լրատվամիջոց գրել է, որ Իրանում Մուբարիզ Իբրահիմովի և հայերի կողմից «օկուպացիայի» վերաբերյալ: Բավական որակյալ անգլերեն լեզվով պատրաստված տեսաերիզում կան նաև թուրքերեն լեզվով տիտրեր, ինչն անմիջապես կասկած է հարուցում, որ տվյալ հոլովակը նկարվել է Իրանում: Որպես սկզբնաղբյուր տված Nasr TV-ի կայքում հնարավոր չեղավ գտնել այդ նյութը, իսկ նույն թերթում տեղ գտած տեսահոլովակի սկզբնաղբյուրը youtube կայքն է, որտեղ այն տեղադրել է aypara.tv կայքը (թուրքերեն aypara նշանակում է կիսալուսին), որը բացահայտ պանթյուրքիստական ուղղվածություն ունեցող ադրբեջանական պորտալ է: Փաստորեն մեր հարևաններն իրենց կարճ խելքով փորձել են տեղեկատվական մանիպուլյացիայի դիմել և այս տեսաերիզի հետքերը տանել Իրան: Վերջում միայն հավելեմ, որ վերոհիշյալ Nasr TV-ի կայքում կան նյութր, որտեղ Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվում Իսրայելի հետ հարաբերությունները խորացնելու համար: Փաստորեն կամ ադրբեջանական թերթի լրագրողներն են գործել ոչ պրոֆեսիոնալ, կամ էլ սա հատուկ կազմակերպված թատրոն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել