1in.am-ը գրում է.
Բրիտանական Daily Mirror-ը հայտնում է, որ Նիգերիայի հարավում գտնվող Անամբրա նահանգի իշխանությունները փակել են ռեստորան, որտեղ մատուցվել են մարդկային մսից ուտեստներ:
Տապակած մարդկային գլուխները եղել են անգամ հաստատության կերակրացանկում՝ գրում է պարբերականը:
«Ոստիկանությունը ռեստորանի շենքում հայտնաբերել է մարդկային 2 գլուխ՝ փաթաթված պոլիէթիլենային տոպրակի մեջ: Դրանցից քիչ հեռու հայտնաբերվել են մի քանի բջջային, Կալաշնիկովի 2 ինքնաձիգ, այլ զինամթերք»,- գրում է թերթը:
Ոստիկանություն էր դիմել տեղի պաստորը: Երբ նրան ռեստորանում հաշիվ է ներկայացվել, հոգևորականը հետաքրքրվել է, թե ինչու է հաշիվն այդքան խոշոր, ու նրան պատասխանել են, որ նա կերել է մարդկային միս:
Շոկի մեջ հայտնված տղամարդը դիմել է ոստիկանություն: Ռեստորանի տերն ու 11 աշխատակիցները ձերբակալված են: