Lragir.am-ը գրում է.
Կիևի Պեչերյան շրջանային դատարանն արդարացրել է Կիևի նախկին քաղաքապետ Ալեքսանդր Պոպովին և Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Վլադիմիր Սիվկովիչին նոյեմբերի 30-ի գիշերը Եվրամայդանը ցրելու ժամանակ լիազարությունները չարաշահելու գործով, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Պոպովն ու Սիվկովիչն աշխատանքից հեռացվել էին դեկտեմբերի 14-ին: Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ավելի վաղ ասել էր, որ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակի աշխատասենյակում են եղել և ստիպել են նրան մայդանը ցրելու որոշում կայացնել:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/94834
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



