Այն, որ մեր արևելյան հարևանները ահավոր բարդութավորված են ազգովի, նորություն չէր: Նորություն չի նաև այն, որ բարդույթները երբեմն զավեշտի հասնող վարքային դրսևորումների են հանգեցնում, բայց այն դրսևորումը, որի մասին կխոսեմ ստորև՝ եզակի է իր զավեշտալիությամբ:

Ուրեմն, իբր շատ գոհ էինք մեր վարչապետի նոր էրոտիկ ֆանտազիայից՝ հայկական պլանշետ ունենալու գաղափարից, էս մեր բութ հարևաններն էլ պարզվում ա տեսան այդ նախաձեռնությունը, նախանձեցին ու որոշեցին ոչ մի բանում հետ չմնալ և օրերս Ադրբեջանի Կապի և և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է ադրբեջանական պլանշետ ստեղծեն:

Մեղք են սրանք, իրոք մեղք են: Այսինքն անկախ նրանից, թե ինչ հիմարություն անեն մերոնք, եթե այդ հիմարությունը սնդուսափայլ է, ապա մեր հարևաններն անպայմանորեն շտապում են կրկնել այն ու էլ ավելի կատարյալ հիմարություն դարձնեն: Չեմ զարմանա, որ հաջորդիվ Ադրբեջանի գիտությունների ակադեմիան հայտարարի, որ պլանշետների պատմական հայրենիքը հենց Ադրբեջանն է ու այնտեղ պլանշետներ պատրաստում էին դեռ անտիկ ժամանակներում, իսկ նենգ հայերը գողացան իրենցից այդ գաղափարը:

И смех, и грех!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել