Սաուդյան Արաբիայում փակել են ավելի քան 40 էլեկտրոնային թերթ Panorama.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դադարեցրել են 41 էլեկտրոնային պարբերականների գործունեությունը: Այս մասին հայտնում է «Իտառ-տասս»-ը` հղում կատարելով Sky News Arabya-ին:

«Հիմնական պատճառը այս թերթերի ու բլոգների արտոնագրության բացակայությունն էր, ինչպես նաև այն, որ նրանք հասարակությունում ընդվզումներն են առաջացնում»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի մշակույթի և տեղեկատվության նախարար Աբդել Ազիզ Ալ-Մուլհեմը` ավելացնելով, որ դրանք փակելը խնդիրները լուծելու լավագույն տարբերակն է:

«Նախարարության ընտրած ճանապարհը հօգուտ բոլորի է, այսպես մշակվելու է պատասխանատու խոսքի ազատությունը»,-նշել է նախարարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել