Համացանցում «qozop» կեղծանուն ունեցող լուսանկարիչը, ով ինքն իրեն նկարագրում է լուսանկարներ ստեղծելու հիվանդություն ունեցող արվեստագետ, մի հետաքրքիր ֆոտոնախագիծ է ստեղծել, որտեղ նա լուսանկարում է ասիացի երիտասարդներին ու նրանց ծնողներին՝ միմյանց հագուստներով փոխված: Ֆոտոնախագծի նպատակն է երկու սերունդների միջև հասկացվածության կամուրջ ստեղծել՝ նրանց բառացիորեն միմյանց փոխարեն դնելով:
Նա ասում է. «Երիտասարդներին հեշտ էր համոզել լուսանկարվել. մեծերին համոզելն ավելի դժվար էր, սակայն երբ նրանք համաձայնում ու լուսանկարվում էին, այնքան էին ոգևորվում իրենց տղայի/աղջկա կամ թոռան հագուստի մեջ, որ երբեմն կատակում էին, որ այդ օրը այլևս չեն ցանկանում փոխել իրենց նոր հագուստը»:
Ստորև դիտեք այս հետաքրքիր ֆոտոնախագիծը:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



