Kinoashkharh.am-ը գրում է.
Փետրվարի սկզբին Ակտոբում վարձույթ մտավ 22-ամյա Մարատ Ժիլիկբաևի նկարահանած ֆիլմը: Նկարահանումների համար անհրաժեշտ փողը նա ձեռք է բերել վարկերի շնորհիվ, որոնք վերցրել էին ծնողները:
Սիրող ռեժիսորն ասում է, որ իր առաջին ֆիլմը նկարելու համար ծախսել է ավելի քան 3 մլն թենգե (20 հազար դոլար): «Ո՞վ երիտասարդ մարդուն փող կտա, որի անունը ոչ ոքի հայտնի չէ: Հովանավորներ չգտա: Ես հասարակ ընտանիքից եմ, որտեղ յոթ երեխա է դաստիարակվել: Ամեն օր ծնողներիս հոգին հանում էի: Ժամանակ է եղել, որ անգամ գնացել եմ տնից` նեղացած ծնողներիցս, որ ինձ չեն աջակցում: Ես 10 օր ընկերներիս մոտ էի, մինչև որ մայրս կապվեց ինձ հետ և ասաց. «Տուն արի, ես վարկ կվերցնեմ քեզ համար»: Մեկուկես տարվա ընթացքում մենք երեք անգամ վարկ վերցրինք` ձևակերպելով ծնողներիս ու եղբայրներիս անունով»,- պատմում է Ժիլկիբաևը:
Սիրո և ընկերության մասին ֆիլմի գլխավոր դերերից մեկը խաղում է Ալբինա Օզբեկբաևան: Նա և մյուս երիտասարդները, որոնք նկարահանվել են ֆիլմում, նույնպես պրոֆեսիոնալ չեն: Առայժմ նրանցից որևէ մեկը հոնորար չի ստացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ