5  Մեսսինայի երկրաշարժը


1908թ.-ի դեկտեմբերի 28-ի առավոտյան ժամերին 7.5 մագնիտուտ երկրաշարժը ցնցում է հարավային Իտալիան՝ Սիցիլիան ու Կալաբրիան: Էպիկենտրոնը մոտ էր Սիցիլիայի Մեսսինա քաղաքին, իսկ  շրջակայքի քաղաքներն ու բնակավայրերը տուժեցին 12 մետրի հասնող ցունամիից: Միայն Մեսինայում 70.000 զոհ եղավ: Քաղաքների անպատրաստի լինելու հետևանքով երկրաշարժը հսկայական վնասներ տվեց: Շենքերի ծանր տանիքներն ու թույլ հիմքերը իրենց տակ կենդանի-կենդանի թաղում էին ամբողջական ընտանիքների, մինչ այդ ընթացքում փրկարարները փորձում էին փլատակների տակ գտնել ողջ մնացածներին: Աղետի այս ծանր շրջանում սկսեցին տարածվել հանցագործությունները, այն աստիճան, որ ոստիկանությունը շուտով սկսեց ուղղակի կրակ բացել կողոպտիչների վրա: Այս երկրաշարժը ամենակործանարարն է Եվրոպայի պատմության մեջ: Դրա արդյունքում ընդհանուր առմամբ զոհվեց 200.000 իտալացի:

 4  Ռոքի լեռան մորեխների հարձակումը


Աստվածաշնչից շատերը կարող են ծանոթ լինել Եգիպտոսի 10 պատուհասների մասին պատմությանը, որից ութերորդը պատմում էր երկրի վրա մորեխների հարձակման մասին: Փարավոնը զգուշացվել էր, որ միջատները կծածկեն երկրի երեսը, ու նա չի կարողանա ոչինչ տեսնել: Սակայն ոչինչ չէր ասվել այն մասին, որ նույն սցենարը հազարավոր տարիներ անց պետք է կրկնվեր արդեն Հյուսիսային Ամերիկայում:

1875թ.-ին ամերիկայի բնակիչները ականատես եղան շատ ավելի սարսափելի տեսարանի, քան փարավոնը նույնիսկ կարող էր պատկերացնել: Ռոքի լեռան մորեխները երկու մատնաչափի հասնող թռչող միջատ է, որը հազվադեպ էր անհանգստացնում տեղի ֆերմերներին: Սակայն 1975թ.-ի գարնանը մոտ 3.5 տրիլիոն մորեխ ծածկել էր ավել քան 518 կմ հսկայական տարածք՝ ԱՄՆ-ի Ռոքի լեռներից մինչև Միսիսիպի լեռան հյուսիսային սահմաններ:

Հազարավոր ֆերմերներ կախյալ լինելով իրենց բերքահավաքից` բառացիորեն ականատես են լինում մորեխներով ծածկված երկնքին ու անբերրի անապատին: Բերքի կորուստների ծախսերն ընդհանուր առմամբ կազմել է 15.000.000 դոլար և հավելյալ 300 միլիոն դոլար գնաճի արդյունքում:

 3  Գերհրաբուխներիի ժայթքումը՝ դարերի ամենացուրտ տասնամյակի պատճառ


1810-1819թթ. ընկած ժամանակահատվածը կլիմայագետների կողմից համարվում է ամենացուրտ տասնամյակը այն ժամանակներից, երբ եվրոպացիները հայտնաբերեցին Ամերիկան: Ինչպես պարզվում է, այս ժամանակահատվածը անսովոր հրաբխային ակտիվություն ունեցող ժամանակահատված է՝ յոթ տարվա մեջ վեց հրաբխային ժայթքմամբ:
Տասնամյակի ամենացուրտ տարին 1816թ. էր, որը պատմության մեջ հայտնի է որպես «առանց ամռան տարի»: Հավատացած են, որ պատճառը 1815թ.-ին Ինդոնեզիայի Տամբորա լեռան հրաբխի ժայթքումն էր, որի հետևանքով 88.000 մարդ է զոհվել: Ջերմաստիճանը այս ժամանակահատվածում չափազանց ցածր էր ու ընդհանուր առմամբ ամբողջ երկրագնդի վրա դրանից տուժել էր գյուղատնտեսությունը, իսկ խիտ մառախուղը, այժմ հավատացած են, որ ծծմբային աերոզոլ էր, որը ամիսներ շարունակ առկա էր աշխարհի հարյուրավոր քաղաքներում:

Ինչևէ, տեղեկագրերը հուշում են՝ ջերմաստիճանի գլոբալ իջեցումն առաջին անգամ տեղի է ունեցել 1810թ.-ին` հաջորդ հայտնի հրաբխային ժայթքումից երկու տարի առաջ: Կլիմայագետները փաստեր էին հայտնաբերել, որ նախկինում անհայտ Գրենլանդիայում գերհրաբուխը ժայթքել էր 1809թ.-ին, և որը Տամբորա հրաբխի կես չափ ուժգնությունն ուներ: Ուժգին հրաբուխների ժայթքումը սկսեց տեղի ունենալ ամեն տարին մեկ, մինչև Տամբորայի աղետալի ժայթքումը, որի հետևանքով Երկիրը 3 տարի շարունակ սառնություն էր պատել:

 2  Դոնորայի մահացու մշուշը


1948թ.-ին Փենսիլվանիայի Դոնորա քաղաքը ծածկվեց մահացու մշուշով: Դոնորայի մետաղագործական գործարանի պատճառով օդի աղտոտվածությունը արդեն  սովորական երևույթ էր այնտեղ, բայց շրջակա քաղաքներում այդ տարի ամեն ինչ այլ բնույթ ուներ: Քաղաքի օդը ծածկվել էր օդի տաք շերտով, ու այն դարձրել կիզիչ գազերի սաունա, որը տևեց հինգ օր, մինչև որ անձրևներ տեղացին ու օդը մաքրեցին թունավոր գազերից: Առաջին հինգ օրերի ընթացքում շնչահեղձությունից 20 մարդ մահացավ, և 30-նն էլ մահացավ դրան հաջորդող շաբաթների ընթացում: Այս ընթացքում հարյուրավոր ընտանի ու վայրի կենդանիներ են սատկում, իսկ Դոնորայի 14.00-անոց բնակչության գրեթե կեսը ախտորոշվում են սրտի ու թոքերի մշտական հիվանդություններով: Ընկերությունը, որին պատկանում էր գործարանը, երբեք չի ընդունել իր մեղավորությունը պատահարի համար: 80 մարդ հայց է ներկայացնում ընկերության դեմ՝ պահանջելով փոխհատուցում: Այնուամենայնիվ, այս միջադեպը պատճառ հանդիսացավ, որ բազմաթիվ ամերիկացիներ սկսեն անհանգստանալ օդի ու շրջակա միջավայրի աղտոտվածության համար: Ընդունվեց «Մաքուր օդի մասին» օրենքը, որին մի քանի տասնամյակ անց պետք է հաջորդեր Շրջակա միջավայրի պահպանման գործակալության ստեղծումը:

 1  Նյու Ինգլենդի մութ օրը


Ոչ այնքան աղետալի, սակայն չափազանց տարօրինակ օր էր մարդկանց համար 1780թ.-ի մայիսի 19-ը, երբ օդը ծածկվել էր այնպիսի խիտ ծխով, որ մարդիկ ստիպված էին կեսօրին մոմերի լույսով դուրս գալ: Բոստոնում այս մթությունը տևեց մոտ 14 ժամ՝ մինչև կեսգիշեր: Դրանից հետո մի քանի օր շարունակ մարդիկ նկատում էի, որ արևն ու լուսինը կարմիր տեսք ունեին, իսկ ջրհորներն ու գետերը մրով էին ծածկված: Այնուամենայնիվ, ընթացող պատերազմի ու գիտության անկրթության պատճառով այս մթության պատճառի բացատրությունները զգացմունքային մակարդակի վրա էին: Մարդիկ այս միջադեպը նույնիսկ կապում էին աշխարհի կործանման ու վերջին օրերի հետ: Հետազոտությունները ենթադրում են, որ ծխի ու մթության պատճառը Օնտարիոյի անտառային հրդեհների ծխի` քամիների միջոցով օվկիանոսի վրայով Սեյնթ Լոուրենս գետ ու մինչև իսկ Նյու Ջերսի հասցնելն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել