1in.am-ը գրում է.

Երեքշաբթի օրը Մեքսիկայի Հերերո նահանգում զինծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 6 հանցագործներ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի մամուլին:

Զինվորները պարեկություն են կատարել Սոչիտեպեկ շրջանում, երբ նրանց վրա հարձակվել են: Զինվորականները պատասխան կրակ են արձակել, ինչի արդյունքում հարձակվողների մի մասը զոհվել է:

Դեպքի վայրում եղել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել