Հայաստանի ազգաբնակչության, կարելի է ասել, մեծամասնությունը կողմ է ո՛չ միայն Մաքսային միությանը անդամակցելուն, այլ նաեւ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն, բառի բուն իմաստով դառնալ Ռուսաստանի մարզ... Իշխանությունն էլ է գիտակցում, որ եթե հանկարծ չհամաձայնվի, իրեն գծերից կգցեն, եւ կդնեն ավելի լոյալ իշխանություն, որպիսի ենթարկվի, քանի որ կա դրա համար համապատասխան հենարան եւ ռեսուրս՝ ազգաբնակչությունը, որը կողմ է, ԿԳԲ-ն, զորքը, տնտեսական լծակները:
Էլ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ անկախություն, ի՞նչ պետականամետություն, կամ ի՞նչ օգուտ դրա դեմ պայքարելուց, եթե գիտես որ միեւնույն է պարտվելու ես, ինչպե՞ս Նժդեհը պարտվեց:
N.B. Պայքարելուց պետք չէ հրաժարվել, ով պայքարում ա, թող պայքարի, ուղղակի ձեւը պայքարի ո՛չ թե Պուտինին հայհոյելն է, կամ հակառուսականությունը, այլ հենց սեփական ժողովրդի օգնությամբ իշխանափոխությունը, եւ ճիշտ արտաքին քաղաքականություն վարելը, ինչը կապահովի մեր երկրի համար որոշակի անկախության աստիճան:



