Աֆրիկայի Մալի պետության հյուսիսային հատվածում գտնվող Դոգոն շրջանում՝ Բաբմա գյուղի մոտակայքում, կա մի փոքր լիճ, որը տեղի բնակիչները սրբացնում են: Այս լճում ձկնորսությունը թույլատրվում է տարվա մեկ ընդամենը մեկ անգամ: Դա տեղի է ունենում Անտոգո անունը կրող ծիսակատարության ժամանակ:

Ժամանակին այս շրջանը կանաչ դրախտավայր է հիշեցրել, իսկ փոքրիկ լիճը տեղի բնակչությանն ապահովել է առատ ձկնեղենով:


Չնայած այն հանգամանքին, որ եղանակային փոփոխությունների արդյունքում Բամբա գյուղի շրջակայքը վերածվել է անապատի՝ այս լճակում տեղացիները դեռևս շարունակում են ձուկ բազմացնել:

Երկրի իշխանությունները հատուկ օր են նշանակել այս լճից ձուկ որսալու համար: Այդ օրը յուրաքանչյուրը կարող է որսալ այնքան ձուկ, որքան ցանկանում է: Լճի ողջ պարունակությունը(ձուկը) ամբողջությամբ դատարկվում է ընդամենը 15 րոպեում:















