1in.am-ը գրում է.

Լոնդոնի բնակիչներն անհավանական առատաձեռնություն են ցուցաբերել: Նրանք համացանցային քարոզարշավ են կազմակերպել` Մայքլ անունով անտուն ներգաղթյալ մարդու համար, ով երազում էր վերադառնալ տուն` Ջամայկա: Ակցիան սկսել է բրիտանուհի Ջեյմի Բեյքերը, ով անօթևան տղամարդու հետ պատահաբար ծանոթացել է փողոցում: Այս մասին գրում է Independent-ը:

Մի օր երեկոյան տուն վերադառնալիս Ջեյմին ծանոթացել է 64-ամյա Մայքլի հետ, ով ասել է, որ Մեծ Բրիտանիա է ներգաղթել մեկ տարի առաջ` մոր հետ: Մայրը մահացել է` նրան թողնելով միայնակ և դատարկ գրպանով: Մայքլն ասել է, որ երազում է տուն` Ջամայկա վերադառնալ, որտեղ կրկին կարող է երջանիկ ապրել:

Վերադառնալով տուն` կինը Մայքլի մասին գրել է Go Fund Me կայքում, որը նախատեսված է տարբեր բարեգործական նպատակներով գումարներ հավաքելու համար:

Մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում բրիտանուհին Մայքլի համար առնվազն 4 հազար ֆունտ է հավաքել: Ջեյմին ինքը իր նոր ծանոթին 800 ֆունտ է նվիրաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել