Tert.am-ը գրում է.
Հայաստան-ԵՄ պատվիրակության կազմում առկա է անհամաձայնության մթնոլորտ: Այսօր պատվիրակության համատեղ ասուլիսին, ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» , «Բարգավաճ Հայաստանի» և «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Հայաստան–ԵՄ փաստաթղթի հարցում, որն այդպես էլ չստորագրվեց վերջին 14–րդ նիստին, պետք է անպայման ընդունվեր համաձայնությունների գալու ճանապարհով, սակայն պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը համաձայն չէ։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ԵՄ հարաբերություններում սեպտեմբերի 3-ից հետո հաստատված է գաղջ մթնոլորտ, ինչի պատճառով Բրյուսելն ու Երևանը տապալեցին միասնական փաստաթղթի ընդունումը ևս մի կորսված հնարավորություն է և որ այդ համատեղ փաստաթղթին կարելի էր հասնել բանակցություններով ընդունելի տարբերակ գտնելով:
«Հայկական կողմը չի ցանկացել ընդունել հայտարարություն, որպեսզի Ռուսաստանում բացատրություններ տալու անհրաժեշտություն չլինի»,- ասաց պատվիրակության անդամ Նիկոլ փաշինյանը՝ հայտարարելով, որ այս գործընթացը կառավարվել կամ գուցե ուղղորդվել է Երևանից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



