1in.am-ը գրում է.
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին տեղեկացրել է, որ չի պատրաստվում շարունակել պատասխանել «Չելսի»-ի իր գործընկեր Ժոզե Մոուրինյոյի` մամուլի ասուլիսների ժամանակ հնչեցրած խոսքերին:
«Ես Մոուրինյոյին պատասխանել եմ միայն մեկ անգամ, քանի որ, եթե որոշ բաներ մնացել են անպատասխան, մարդիկ կարող են որպես ճշմարտություն ընկալել այն, ինչ ասվել է:
Մոուրինյոն այնուհետև սկսեց խոսել մրցավարության, ֆինանսական ֆեյր-փլեյի մասին: Չեմ կարծում, թե դա ճիշտ ճանապարհ է:
Կրկնում եմ. ես պատասխանել եմ միայն մեկ անգամ: Չեմ պատրաստվում ամեն շաբաթ խոսել այնպիսի հարցերի մասին, որոնք կարևոր չեն ինձ համար: Մտադիր չեմ շարունակել այս ամենը, թեև Մոուրինյոն միշտ խոսում է ֆուտբոլին չվերաբերող հարցերի մասին:
Նրա խոսքերն ինտելեկտուալ խաղեր են, որոնք միտված են ազդելու չեմպիոնության մյուս հավակնորդների վրա՞. ոչ, ես այդպես չեմ կարծում: Քիչ հավանական է, որ մարզիչներից որևէ մեկը կարող է ազդել դրա վրա»,- ասել է չիլիացի մասնագետը: