Kinoashkharh.am-ը գրում է.
Ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը և դերասան Շայա Լաբեֆը բոյկոտ հայտարարեցին լրագրողներին:
«Հեշտամոլ կինը» ֆիլմը ստեղծողներ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը և դերասան Շայա Լաբեֆը, ժամանելով Բեռլինի կինոփառատոն, առաջին իսկ օրից սկսեցին ապշեցնել հանդիսատեսին:
Ռեժիսորը հայտնվեց շապիկով` վրան «Կաննի փառատոնի պերսոնա նոն գրատա: Ժյուրիի պաշտոնական ընտրություն» մակագրությամբ, և հրաժարվեց լրագրողների հետ շփումից: Այդպիսով նա հիշեցրեց 2011 թ. սկանդալը, երբ Կաննում մամլո ասուլիսի ժամանակ կատակեց Ալդոլֆ Հիտլերի նկատմամբ համակրանքի կապակցությամբ և պերսոնա նոն գրատա հայտարարվեց փառատոնում:
Դերասան Շայլա Լաբեֆն էլ կարմիր ուղեգորգին հայտնվեց գլխին թղթե տոպրակ քաշած: Տոպրակի վրա անցքեր էին արված աչքերի համար, իսկ վրան գրված էր` «Ես այլևս նշանավոր չեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ