Armsport.am-ը գրում է.
Բունդեսլիգայի պաշտոնական կայքն ամփոփել է 20-րդ տուրի լավագույն խաղացողի հարցման արդյունքները:
Քվեարկությանը մասնակցում էին վեց խաղացողներ, որոնց թվում էր նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը:
Ըստ Bundesliga.com-ի, հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 71% -ը եւ գրավել է առաջին հորիզոնականը:
9 %-ով երկրորդ տեղում է հայտնվել «Հերտայի» խաղացող Ադրիան Ռամոսը:
Հիշեցնենք, որ 20-րդ տուրում Մխիթարյանը երկու գեղեցիկ գնդակ ուղարկեց «Վերդերի» դարպասը, իսկ «Բորուսիան» Բրեմենում հաղթեց 5:1 հաշվով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել