Այս նախուտեստը հիացրել է իմ բոլոր հյուրերին ու ամենակարևոր համտեսողին ՝ ամուսնուս: Շատ նուրբ, համեղ միս է ստացվում: Դե ինչ, գնացինք պատրաստելու:
Ուտեստի համար պետք է գնել մոտ 2 կգ-անոց խոզի փափկամիս՝ յուղի շերտերով: Միսը դնել կաթսայի մեջ, լցնել այնքան ջուր, որ միսը 2 մատ ծածկվի: Հասցնել եռման աստիճանի, քափը հանել, լցնել այնքան աղ, որ ջուրը տեղը տեղին աղի ստացվի, ճաշը հաստատ այդքան աղի չեք անի: Մեկ բուռ գլուխ սոխի կեղևը լվանալ, լցնել ջրի մեջ (մսին յուրահատուկ համ ու գույն է տալու), ավելացնել 1 հատ մեծ գլուխ չմաքրած, բայց լավ լվացած սխտոր, 3-4 հատ դափնու տերև, հատիկ սև պղպեղ, հատիկ հոտավետ պղպեղ, չոր կամ թարմ ծիտրոն, 1 հատ գազար: Ծածկել կաթսայի բերանը և ցածր կրակով եփել մոտ 3 ժամ: Անջատել, թողնել, որ սառչի հենց իր արգանակի մեջ: Հանել արգանակից, զգուշորեն չորացնել, քանի որ եփվելուց հետո միսը շատ նուրբ է լինում, պատել ձեր նախընտրած համեմունքներով: ԵՍ օգտագործել եմ մանանեխ, քիմիոն, սև պղպեղ, կարմիր պղպեղ, համեմի աղացած սերմ: Մանանեխի մածուկը հատիկավոր էր( зернистая горчица ): Պատել փայլաթիթեղով, թողնել սառնարանում 12 ժամ: Կտրատել ու մատուցել: Կարող եք անհայտ բաղադրությամբ երշիկի փոխարեն բրդուճներ պատրաստել ձեր իսկ ձեռքով պատրաստած շատ համեղ բուժենինայով:
Բարի ախորժակ !!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան