1in.am-ը գրում է.

Գիտնականները պարզել են, որ մամոնտները վերացել են կերի պակասի պատճառով, ինչը կլիմայի փոփոխության հետևանք է եղել, գրում է korrespondent.net-ը:

Հաղորդվում է, որ նման եզրահանգման եկել է Կոպենհագենի համալսարանի գենետիկայի կենտրոնի գլխավոր հետազոտող Էսկե Վիլլերսլևը:

Նա 16 երկրների գիտնականների հետ հետազոտություններ է իրականացրել, որոնց ժամանակ ուսումնասիրվել են հավերժական սառույցներից վերցված տարբեր խոտաբույսերի ԴՆԹ-ների նմուշները:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մամոնտները և, այսպես կոչված, մեգաֆաունայի այլ ներկայացուցիչներ սնվել են սպիտակուցի բարձր պարունակությամբ տարբեր խոտաբույսերով: Սակայն սառցակալման դարաշրջանում տեղական բուսական աշխարհը մեծ մասամբ վերացել է: Հենց արկտիկական բուսածածկույթի փոփոխությունն էլ, գիտնականների կարծիքով, կենդանիների այս տեսակի վերացման գլխավոր պատճառը է դարձել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել