
«The Business Insider» գրում է, որ «Euromonitor International» մարքեթինգի միջազգային հետազոտությունների ընկերության անցկացրած հետազոտության վերլուծության արդյունքների համաձայն, Հարավային Կորեայի բնակիչները աշխարհում ամենաշատ ալկոհոլ սպառողներն են: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանք շաբաթական միջինը 11.2 բաժակ ալկոհոլ են ընդունում: Ռուսները լինելով երկրորդը՝ փաստորեն զիջում են հարավկորեացիներին՝ շաբաթական օգտագործելով միջինում 5 բաժակ ալկոհոլ:
Հարկ է նշել, սակայն, որ հարավկորեական սոջուն լիկյորը, որը 97 % սպառում է ապահովում, երկրում ռուսական օղու ալկոհոլային արժեքի միայն կեսն է պարունակում:
Երրորդ տեղում է Թաիլանդը, այնուհետև գալիս են Լեհաստանն ու Ճապոնիան՝ համապատասխանաբար զբաղեցնելով 4-րդ և 5-րդ տեղերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



