«ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարությունը մեզ հիմարացնում է ու առանց կարմրելու է դա անում: Ուրեմն Հայաստանում երկու փորձագիտական լաբորատորիա կա, որն ունի համապատասխան սարքավորումներ՝ գազի կալորիականությունը ստուգելու և երկուսն էլ «ՀայՌուսգազարդ»-ին են պատկանում: Իրենց սեփականություն լաբորատորիաներում հետազոտում են իրենց հրամցրած գազը ու իրենց իսկ եզրահանգման վրա հղում անելով, հայտարարում են, որ կալորիականությունը բարձր է...
Միայն տարակուսել կարելի է, թե ինչ կարգի հորթեր պետք է լինեն մարդիկ, ովքեր հավատում են, որ ժողովուրդը կհավատա այդ եզրահանգմանը: Դեռ մի բան էլ հաթաթա են անում այն մարդկանց ու կազմակերպությունների վրա, ովքեր հանդգնում են կասկածի տակ առնել: Ախր պարզից էլ պարզ է, որ գազի կալորիականությունը ընկել է ու ընկել է շատ լուրջ, իսկ Ձեր լաբորատորիաների տվյալների վրա հղում անելով, կարող եք մեր շնչած օդն էլ որպես բարձր կալորիականություն ունեցող գազ ներկայացնել:
Ոչ մի վայրկյան կասկած չունեմ, որ հանցագործների այն խումբը, որը նստած է «ՀայՌուսգազարդ»-ում, առոք-փառոք գերշահույթներ է շորթում ազգաբնակչությունից, բայց դա ապացուցելու համար պետք է անկախ փորձագիտական եզրահանգում, որը պատվիրելը չեմ կարծում, որ մեծ խնդիր լինի: Այլ հարց է, թե ինչո՞ւ, օրինակ, ընդդիմադիր ուժերը նման քայլի չեն դիմում: Էդ ԲՀԿ-ն մի քանի հազար դոլար չունի՞, որ մի հատ փորձագիտական ուսումնասիրություն պատվիրի, թե ՀՅԴ-ն, թե Ժառանգությունը, թե ՀԱԿ-ը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել