Ինչպես և սպասվում էր, ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններից հայտերի բացակայության պատճառով չի կայացել արդեն 4-րդ մրցույթը: Դե, մարդիկ ասում են, որ վնասով աշխատել այլևս չեն ուզում, և կարևոր էլ չի՝ ճիշտ են ասում, թե ոչ, և հայտ չեն ներկայացնում: Բայց սպասեք զավեշտին՝ Տարոնը մեքենաների անհրաժեշտ քանակ չապահովող գործող գծատերերին սպառնացել է պատժել՝ ԶՐԿԵԼՈՎ նրանց լիցենզիայից: Էստեղ են ասում՝ բռնվե՛ք: Հ.Գ. Մնում է սպասել, թե երբ վերջապես Տարոնն ու իր պապաները կհասկանան, որ պետք է փոխել գործող համակարգը՝ ռադ անելով գծատերերին՝ այդ թվում իրենք իրենց, և ներդնելու հասարակական տրանսպորտի միասնական համակարգ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201148067534731?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



