Հայաստանում պլաստիկ վիրաբուժությանը փոխարինելու է գալիս ռեգեներատիվ վիրաբուժությունըArmnewstv.am-ը գրում է.

Սիլիկոնե կրծքերին նոր փոխարինող է գալիս: Կուրծքը մեծացնելու համար օտարածին մարմինների օգնությանը այլևս պետք չէ դիմել: Փոխվում են ժամանակները, փոխվում են նաև մեթոդները: Իմպլանտներն իրենց դիրքը զիջում են ու ճանապարհ տալիս ռեգեներատիվ բժշկությանը:Պարզվում է, որ բացի ոսկրածուծից ու արյունից, ճարպի մեջ ևս կան ինքնավերականգնվող բջիջներ: 

Ավելորդ կիլոգրամներից խուսափելու ու նիհարելու համար դիետաներ հորինել պետք չէ: Անգամ ավելորդ թվացող ճարպը կարող է օգտակար լինել: Այս միջոցը հնարավորություն է տալիս բուժել քրոնիկ վերքերը, վերացնել այրվածքներից ու սպիներից մնացած հետքերը:

Անցած տարեվերջին մեթոդը ներդրվեց նաև հայկական պլաստիկ վիրաբուժության մեջ: Մասնագետները համոզված են` նորագույն տեխնոլոգիան անվնաս է և ունի երիատասարդացնող ազդեցություն: Հայտնի են դեպքեր, որ երիտասարդ տարիքում այցելուից ճարպ են վերցրել ու հատուկ պայմաններում պահել` ճարպի տիրոջը տասնամյակներ անց երիտասարդացնելու համար:

Ցողունային բջիջների ռեգեներացիայի ազդեցությունը 7-10 տարի է: Այն կարող է մեծանալ` վնասակար սովորություններից հրաժարվելու դեպքում: Հակացուցումներ չկան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել