Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ այսպիսի վայրենաբար թալանող, ապաշնորհ ու հանցավոր կառավարություն Հայաստանը երբեք չի ունեցել ու կասկածում եմ, որ երբևիցե ունենա: Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով երկրի տնտեսությունից քարը քարին չի մնացել, ու հատկապես վերջին շրջանում կառավարությունը խորտակվող նավից փախչող առնետախմբի նման կոպեկներով վաճառում է պետական վերջին ակտիվները, որոնք գոնե ինչ-որ չափով կարող են հետաքրքրել արտասահմանյան գնորդներին (դիտավորյալ չեմ ասում ներդնող, որովհետև այստեղ ներդրումի հոտ էլ չի գալիս):
Հերթական բանը, որ վաճառվել է՝ «աղբ»-ն է: Այսուհետ, ձեր շենքի ու առհասարակ՝ ՀՀ տարածքում աղբահանություն կատարելու է արտասահմանյան ընկերություն, որը նաև արտահանելու է աղբը՝ վերամշակման նպատակով: Թվում է, թե ի՞նչ է եղել որ, զիբիլ ա, թող տանեն ու ինչ ուզեն անեն, բայց ամեն ինչ չէ, որ տենց պարզ է:
Օրինակ, սիրելի հայրենակիցներ, մանրից էլ ավելի ձգեք ձեր գոտիները, որովհետև գրեթե վստահ եմ, որ շուտով մեզ աչքալուսանք կանեն՝ աղբահանության կոմունալ վարձի շեշտակի աճով: Բացի դրանից, հաշվի առեք, որ առանց այն էլ դեֆիցիտային մեր բյուջեն զրկվեց եկամտի հերթական աղբյուրից: Հա, վաճառելով՝ որոշակի գումար մուտք կանեն բյուջե, բայց դա մեկանգամյա վճարում է, այնինչ աղբահանությունից ստացվող եկամուտը մշտական էր:
Ես մի բան գիտեմ, կամ Տիգրան Սարգսյանն ա իր ենթակաների հետ էս երկրի հերն անիծելու, կամ երկիրը՝ Տիկոյի ու իր ենթակաների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/427538087379961?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել