Տարբեր երկրներում մատուցվող ամենատարօրինակ ծառայություններըLife.panorama.am-ը գրում է.

1.Նյու Յորք նահանգի Պենֆիլդ քաղաքում բնակվող 29-ամյա Ժակլին Սեմյուելը ցանկության դեպքում կարող է ժամը 60 դոլարով ձեզ հետ գրկախառնված քնել: 2012թ-ին կինը հիմնադրել է «Գրկախառնությունների սենյակ» ընկերությունը, որն էլ զբաղվում է նման ծառայությունների մատուցմամբ: Ժակլինը մատուցում է միայն գրկախառնության ծառայություն, ինտիմ բնույթի ծառայությունները նրա գործառույթներում ներառված չեն: 

2.Հնդիկ Մանիշ Սեթին վճարում է, որպեսզի իրեն ապտակեն ամեն անգամ, երբ ինքը շեղվում է իր աշխատանքից: Բանն այն է, որ աշխատանքի ընթացքում Մանիշն անընդհատ շեղվում է ինտերնետային զանազան էջերի ուսումնասիրության վրա, ինչն էլ շատ վատ է ազդում իր աշխատանքային արդյունավետության վրա: Փորձը ցույց է տվել, որ ապտակների մեթոդի կիրառությունից հետո Մանիշի աշխատանքային արդյունավետությունը 38%-ից դարձել է 98%:

3.Ճապոնացի տղամարդկանցից շատերն ականջները մաքրելու համար հատուկ սրահներ են այցելում: Ականջները մաքրելու «արարողությունը» ճապոնացիներին հիշեցնում է իրենց մանկությունը, և նրանք պատրաստ են գումար վճարել այդ հաճելի պահերը կրկին վերապրելու համար:     

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել