Tert.am-ը գրում է.

«ՀայՌուսգազարդի» մի աշխատակից «Ներազգային Ազատագրական» շարժմանը ներկայացրել է մի սարքի լուսանկար, որի մասին հայտնել է, որ այդ սարքով գազը ազոտի միջոցով կալորիազրկվում է և դրա հետևանքով ավելանում է գազի ծավալը։

«Կարող եմ ներկայացնել կաթի օրինակով, երբ օրինակ՝ կաթը 30 անգամ ջրով բացեն , ծավալը լիտրերով կավելանա, այ այդպես իրենց ներքին ռեզերվուրներում գցում են գազի կալորիականությունը»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը (լուսանկարում):

Ի պատասխան հարցի, թե ինչ որակի գազ է ներկրվում Ռուսաստանից, Վահան Մարտիրոսյանը նկատեց, որ սահմանի վրա գալիս է բարձր կալորիականությամբ x ծավալի գազ, քանի որ «հինգ տեղ ստուգվում է», սակայն գազը կալորիազրկվելով , ավելանում է, դառնում y քանակությամբ և տրամադրվում է բնակչությանը:

Վահան Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ սա նոր չէ, նման նախադեպ եղել է Ուկրաինայում, որտեղ բանը հասել է մինչև դատական պրոցեսի, քանի որ Ուկրաինայում Գիտությունների ազգային ակադեմիան կարողացել է ապացուցել, որ գազն անորակ է:

Բանախոսը, ի պատասխան դիտարկումների, որ լաբորատորիաները ստուգում են և հաստատում, թե գազը կալորիական է, հիշեցրեց, որ դրանք երկուսն էլ պատկանում են «ՀայՌուսգազարդին», այսինքն՝ իրենք իրենց ստուգում են:

«Ես վստահ եմ, որ եթե ստուգեն ոչ թե հեղուկ գազը, այլ՝ օդը, որ շնչում է ՀՀ քաղաքացին, այդ սարքավորումները միևնույն՝ է ցույց կտան, որ այդ օդը ջերմազատում է 7600 կալորիա, ինչը նախատեսված է ԳՕՍՏ-ով»,- հեգնանքով նկատեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել