Armnewstv.am-ը գրում է.
Կրճատված աշխատակիցների թիվը չափազանցվում է, խոսվում է նույնիսկ 10 հազարի մասին: Հնչող տեսակետներին պատասխանել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ֆեյսբուքյան իր էջում արած հայտարարության մեջ նախարարը 10 հազար աշխատակցի կրճատումը աստղաբաշխական է որակել:
Կառավարությունը հունվարին որոշել էր մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցի պահպանման ծախսը սահմանել 16 մլն 876 հազար դրամ: Ծախսերի ուղղություններն էլ որոշում է դպրոցի խորհուրդը: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը համակարգում առաջացած խնդիրների մեղավոր է համարում այն պաշտոնյաներին, որոնց ցուցումներով տնօրենները հավելյալ աշխատակիցներ են ընդունում:
Տիկին Բախշյանը համոզված է, որ կրճատումները պետք է հիմնված լինեն արդարության վրա: Նաև պետք է հաշվի առնել մասնագիտական որակները: Արմեն Աշոտյանը նույնպես այս կարծիքին է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



