
Դաս 1-Կյանքի իմաստը
«Անմահության գաղտնիքը հիշվելու արժանի կյանքով ապրելն է»:
Դու ընդամենը մի կյանք ունես, այնպես որ, այն ամենը, ինչ տրվել է քեզ, օգտագործիր լավագույն կերպով ու ստեղծիր մի այնպիսի բան, որը կիմաստավորի քո ու քո շրջապատողների կյանքը:
Դաս 2-Սահմաններ
«Եթե դու քո առջև միշտ դնում ես սահմաններ` ֆիզիկական կամ էլ այլ տեսակ, ապա դա կտարածվի նաև քո աշխատանքում ու կյանքում: Չկան սահմաններ, կան միայն բարձունքներ, ու դու չպետք է մնաս այնտեղ, որտեղ հանդիպում ես խոչընդոտի, այլ պետք է անցնես դրանցից այն կողմ»:
«Երբ դեռ երեխա էի, ես բնազդային ձգտում ունեի աճելու ու զարգանալու: Ինձ համար բարձր արժեքներ ունեցող մարդու գործառույթն ու պարտավորությունն է սեփական ներուժի անկեղծ ու ազնիվ զարգացումը»:
Դու կաճես ու կզարգանաս միայն մինչև այն կետը, որը դու քո առջև որպես սահման կդնես, կամ էլ թույլ կտաս ուրիշները ստեղծեն այդ սահմանները քեզ համար: Որպեսզի օգտագործես քո իրական ներուժը, դու պետք է մոռանաս սահմանների մասին և գիտակցես, որ կյանքիդ ընթացքում երբեք էլ քո իրական ներուժին չես կարող հասնել ու միշտ աճելու ու զարգանալու տեղ ունես:
Դաս 3-Երջանկություն
«Միշտ ուրախ եղիր, բայց ոչ բավարարված»:
Ինքդ քեզ թույլ տուր հենց հիմա երջանիկ լինելու և ոչ թե սպասիր մինչև կհասնես քո այդ նպատակին: Հիշիր՝ կյանքում ամեն ինչ կամ աճում է, կամ մեռնում, այնպես որ, ուշադիր եղիր, թե որն ես ընտրում քո կյանքի համար:
Դաս 4-Ինքնապատկերացում
«Ես այս կյանքում չեմ ապրում ձեր սպասումներն արդարացնելու համար, և ոչ էլ դուք եք ապրում իմ սպասումներն արդարացնելու համար»:
«Դու կդառնաս այն, ինչ մտածում ես»:
Դու ինքդ ես քեզ սահմանողը և ուրիշ ոչ ոք: Այնպես որ, երբ մոտավոր ստեղծում ես քո պատկերը, դու բնական է հասնում ես քո սեփական սպասումներին:
Դաս 5-Նպատակներ
«Միշտ չէ, որ սահմանված է հասնել նպատակներին, երբեմն դրանք ծառայում են ինչ-որ այլ բանի համար»:
Յուրաքանչյուր նպատակ կարող է իրականանալ, երբ դրան բավականաչափ ժամանակ տրամադրես: Այնպես որ, թեթև վերաբերվիր ու սկսիր ճիշտ ուղղությամբ շարժվել:
Դաս 6-Սովորելը
«Օգտագործիր միայն այն, ինչ աշխատում է, ու վերցրու այն ամեն տեղից»:
«Իմաստուն մարդը ավելի շատ բան է սովորում հիմար հարցերից, քան հիմարը՝ իմաստուն հարցերից»:
«Մի մտածիր, թե ով է ճիշտ և ով սխալ, կամ էլ, թե ով է ավելի լավը: Երբեք մի եղիր կողմ կամ դեմ»:
Միշտ բաց եղիր քո շրջապատի դասերը քաղելու համար, անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս: Կյանքում ամեն ինչ կարող է քեզ ինչ-որ բան սովորեցնել, եթե դու բաց լինես ընդունելու այդ դասը:
Դաս 7-Գործողություն
«Իմանալը դեռևս բավարար չէ, մենք պետք է օգտագործենք այն, ինչ գիտենք: Ցանկանալը բավարար չէ, մենք պետք է գործենք»:
«Եթե դու չափազանց շատ ժամանակ ես ծախսում ինչ-որ բանի մասին մտածելով՝ երբեք այն չես իրագործի»:
«Գիտելիքը քեզ իշխանություն կտա, իսկ բնավորությունը՝ հարգանք»:
Այս աշխարհում կան շատ մարդիկ, որ գիտեն, թե ինչ պետք է անեն, որպեսզի ստանան այն, ինչ իրենց պետք է: Այն քչերը, որ հաջողության են հասնում, զարգացնում են պարբերական ու մտածված քայլեր անելու բնավորությունը:
Դաս 8-Կենտրոնացվածություն
«Ես չեմ վախենում այն մարդուց, ով ոտքով միանգամից 10.000 հարված է կատարում, ես վախենում եմ այն մարդուց, որ ոտքի մեկ հարվածը մարզում է 10.000 անգամ»:
Նպատակին հասնելու շատ ճանապարհներ կան: Այնուամենայնիվ, դու երբեք տեղ չես հասնի, եթե շարունակ փոփոխես ճանապարհդ այդ նպատակին հասնելու համար:
Դաս 9-Ժամանակ
«Եթե սիրում ես կյանքը՝ ժամանակ մի ծախսիր, քանի որ կյանքը հենց ժամանակից է կազմված»:
Մենք ամեն օրը սկսում ենք մեր տրամադրության տակ ունենալով 24 ժամ, իսկ մեր տարբերությունը այն է, թե ինչպես ենք օգտագործում այդ ժամանակը:
Դաս 10-Ձախողում
«Երբեք մի վախեցիր ձախողումից: Ոչ թե ձախողումը, այլ ցածր ու հեշտ հասանելի նպատակներն են հանցանքը: Մեծ նախաձեռնություններում ձախողումը նույնիսկ փառահեղ է»:
Ձախողումը սովորելու գործընթացի բնականոն մասն է: Ոչ մի ծնող իր երեխային քայլել սովորելիս ընկնելու դեպքում չի ասել «չէ, քայլելը նրա բանը չէ»: Իսկ ինչո՞ւ ես դու ինքդ քեզ հետ այդպես վարվում:
Դաս 11-Հաստատակամություն
«Մի աղոթիր հեշտ կյանքի համար, այլ աղոթիր դժվարություններին դիմակայելու ուժի համար»:
Քո կյանքում դու միշտ էլ խնդիրների ու խոչընդոտների առջև կկանգնես: Հաջողությունը ինչ-որ ոլորտում ուղղակի սովորելն է, թե ինչպես հաղթահարել ավելի մեծ խոչընդոտներն ու դժվարությունները:
Դաս 12-Ճկունություն և հարմարվողականություն
«Եղիր ինչպես ջուրը, որ իր ճանապարհն անցնում է ամեն տեսակ ճեղքերի միջով: Մի եղիր կամակոր ու կառչիր իրերից, ու դու միշտ ճանապարհ կգտնես դրա խնդիրների միջով անցնելու կամ էլ դրանք շրջանցելու համար: Եթե քո ներսում խիստ ու կարծր ոչինչ չկա, ապա դրսում ամեն ինչ կբացվի քո առջև:
Դատարկիր միտքդ ու անձև եղիր: Անձև՝ ինչպես ջուրը: Երբ դու ջուրը լցնես բաժակի մեջ, այն կդառնա բաժակը: Շշի մեջ լցնելով՝ այն դառնում է շիշը: Թեյամանի մեջ լցրու այն ու այն կդառնա թեյամանը: Ջուրը կարող է հոսել և կամ բախվել: Ջուր եղիր, ընկեր»:
Ճկուն եղիր ու հարմարվող ամենօրյա կյանքում ու խնդիրները վայր կընկնեն ուսերիցդ: Լարվածությունը ստեղծվում է միայն այն դեպքում, երբ արդյունքները չեն համապատասխանում մեր սպասումներին կամ մեր ընկալումներին, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը:
Դաս 13- Պարզեցում
«Ընդունիր այն, ինչ կարևոր է, ու հրաժարվիր ամեն տեսակ անօգուտ բաներից ու ավելացրում այն, ինչ հենց քոնն է»:
Երբ կյանքդ ու մտքերդ մաքրում ես այն ամենից, ինչ կարևոր չէ, հրաշալի բաներ են սկսում կատարվել: Անողոք եղիր ինքդ քեզ հարցնելու` «արդյոք սա ծառայում է իմ կյանքի նպատակներին հասնելու համար»:
Դաս 14-Հարաբերություններ
«Ինքդ քեզ ճանաչել նշանակում է հետևել ինքդ քեզ ուրիշների հետ շփման ժամանակ»:
Մի կենտրոնացիր ուրիշների վարքի ու գործողությունների վրա, քանի որ երբեք չես կարող փոխել ինչ-որ մեկին: Փոխարենը հետևիր, թե ինչպես ես շփվում ուրիշերի հետ, քանի որ դա քո հավատամքների ու համոզմունքների արտացոլումն է:
Դաս 15-Ծառայություն
«Իրական կյանքը ապրելն է ուրիշների համար»:
Գիտակցիր, որ այն ամենը, ինչ ուզում ես, հասանելի է այն դեպքում, երբ օգնում ես ուրիշներին ձեռք բերել այն, ինչ նրանք ցանկանում են:
Դաս 16-Ապրիր պահը
«Ընդունիր ամենն ինչպես դրանք կան: Հարվածիր բռունցքով, երբ ստիպված ես հարվածել բռունցքով ու հարվածիր ոտքով, երբ ստպված ես հարվածել ոտքով»:
Միշտ կենտրոնացիր ներկա պահի վրա: Քո անցյալը չի որոշում քո ապագան, այլ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես անում այս պահին:



