Life.panorama.am-ը գրում է.

Հայկական երգարվեստի  «լեզվական խանգարումներն» ու Շուշան Պետրոսյանի կոչը` լեզվի տեսչությանը

«Թող  մարեն, մարեն, մարեն հույզերը, թող գթնեն իրար սիրող սրտերը, «Ինքս ինձ ասեցի` իսկական սերը էսա», «Քեզ, քեզ շնորհավոր»,-արդի հայկական երգերում տեղ գտնող նման սխալները  ունկնդրողներից քչերի համար են խորթ և ականջի համար տհաճ:

«Նկատե՞լ եք, թե մեր նորաստեղծ երգերի երաժշտությունն ինչ ներդաշնակ է երգերի խոսքերին:  Այդ պատճառով էլ մեր երգահանները  չեն օգտվում հայկական պոեզիայից: Երաժշտություն, խոսք, կատարում: Այս եռամիասնությունը ներդաշնակություն է պահանջում»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց Լեզվի պետական տեսչության առաջատար մասնագետ Երազիկ Գրիգորյանը:

Նա  նշեց, որ երգերում տեղ են գտնում  ոճական, շարադասական, արտասանական,  շեշտադրությանն առնչվող  և հատկապես` բովանդակային սխալներ:  «Այնպիսի տպավորություն է, որ երգը ձայնագրելուց առաջ որոշ երգիչ-երգչուհիներ չեն էլ փորձում մտածել այդ երգի իմաստի, երգի տեքստի բովանդակության մասին: Օրինակ` Արմենը և Քրիստինե Պեպելյանը երգում են` սերը իմ սրտում սառել է, իսկ հետո կրկներգում հարցնում են. «Ինչո՞ւ, ախ, ինչու՞ դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս հեռու: Պետք է կողմնորոշվել` սիրում ես, թե չես սիրում»,-նշեց Երազիկ Գրիգորյանը:

Կամ` ինչո՞ւ է  Սյուզի Մելիքյանը երգում. «Թող վառվեն, վառվեն լույսերը, թող մարեն, մարեն, մարեն հույզերը», եթե հետո պետք է ասի`«Թող գտնեն իրար սիրող սրտերը».  ո՞րն է այս երգի ասելիքը:

«Ետ արիր», «Հենց ինձ մենակ ես թողում», «Ով է իմ սրտում սերը վարարել». այսպիսի սխալներով երգեր գտնելու համար մեզնից պահանջվեց ընդամենը  5-10 րոպե:

Արտասանության հետ կապված սխալներ` որքան ուզեք. «գտնելու» փոխարեն` «գթնել» , «համբույրի» փոխարեն` «համբյուր», «դու ես»- ի փոխարեն` «դույես»:

Առօրյա-խոսակցական, իսկ որ ամենավատն է` ժարգոնային արտահայտությունները մեր երգերից անբաժան են. «Տղայա, տղայա, ինքը սիրուն տղայա ու իրա քշածը թույն նիվայա», «Եկել, եկելա, նա էլի եկել, ճամփան իմ փակելա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել