Footsport.am-ը գրում է.
Ինչպես հայտնել ենք, Հայաստանի թիվ 1 թենիսիստուհի Անի Ամիրաղյաննֆեդերացիայի գավաթի՝ fedcup-ի խաղարակության հանդիպումներին մասնակցելուց անմիջապես հետո ներգրավվեց փետրվարի 9-16-ը Տալլինում ընթացող Tallink Open VIII անվանումով 15 հազար դոլար մրցանակային հիմնադրամով կանանց միջազգային մրցաշարին:
Նախօրեին մենախաղի որակավորման 1-ին փուլում համաշախահային դասակարգման՝ WTA- ի ցուցակում ներկայումս 494-րդ հորիզոնականը զբաղեցնող երիտասարդ հայ թենիսիստուհին 6:0, 6:0 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց 15-ամյա ռուսաստանցի Միլանա Հասիմովայի նկատմամբ:
Երեկ Անին շատ վստահ ու բարձր մակարդակով անցկացերց նաև որակավորման փուլի 2-րդ հանդիպումը և 6:1,6:1 հաշվով հաղթեց WTA- ի ցուցակում 1006-րդ տեղում ընթացող 16-ամյա ռուսաստանցի Անտոնինա Լիսակովային: Այս հաղթանակի շնորհիվ կանանց թենիսի Հայաստանի թիվ 1 ռակետը մտավ հիմնական ցանց ու 1/16-րդ փուլում հանդիպելու է ընդամենը 3 օր առաջ այստեղ ՝Տալլինում fedcup-ի խաղարակության եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշարի հաղթող դարձած և 2-րդ խմբի ուղեգիր նվաճած Էստոնիայի հավաքականի անդամ 19-ամյա Եվա Պաալմայի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ