Նիկարագուայի նախագահ Դանիել ՕրտեգանLragir.am-ը գրում է.

Նիկարագուայի պաշտոնական La Gaceta թերթի վրա հաքերների հարձակումը թույլ չի տվել, որպեսզի ուժի մեջ մտնեն սահմանադրությունում կատարված փոփոխությունները, որոնք հանում են նախագահի կառավարման ժամկետների սահմանափակումը, գրում է El Nuevo Diario-ը:

Փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 10-ին, սակայն կայքն այդ օրն անջատվել է:

Կիբերհարձակման պատճառով La Gaceta-ի խմբագրությունը չի հասցրել նաև պատրաստել և տպագրության հանձնել փետրվարի 10-ի համարը, որում պետք է նշված լինեին սահմանադրության փոփոխությունները:

Կատարված փոփոխությունները թույլ կտան 2006 թվականի նախագահի պաշտոնը զբաղեցնող Դանիել Օրտեգային կրկին առաջադրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել