1in.am-ը գրում է.
Արդեն ամբողջ աշխարհը կսկսի քննարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և երգչուհի Բեյոնսեի միջև ռոմանտիկ հարաբերությունների մասին մամուլի հրապարակումները՝ գրում է ֆրանսիական La Figaro թերթը:
Ֆրանսիացի լուսանկարիչ և լրագրող Պասկալ Ռոստենն այս մասին ասել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում՝ «Հանդիսատես կամ պապարացիների թագավորի անհամեստ հուշերը» իր գրքի լույսընծայման կապակցությամբ:
«Գիտեք, տվյալ պահին ԱՄՆ-ում մի անհավանական բան է տեղի ունենում: Ի դեպ, այդ մասին կգրեն The Washington Post թերթում, իսկ այդ պարբերականը դեղին մամուլ չես անվանի: Խոսքը Բարաք Օբամայի և Բեյոնսեի միջև հավանական կապի մասին է: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ մասին անպայման կխոսի համաշխարհային մամուլը»,- հայտարարել է Պասկալ Ռոստենը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_250070.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



