Իրենց ընդդիմադիր կոչողներից շատերը կորցրել են հայրենիք հասկացությունը: Մտորումներ:
Երեկ Գագիկ Շամշյանի ծնունդն էր: ՖԲ օգտատերերը շնորհավորում էին նրան: Իմ կարծիքով, Շամշյանի ծննդյան սեղանից անպակաս է եղել ծիծակը: Քանի որ իրեն քիչ են նկարում, ավելի շատ ինքն է նկարում, ծնունդի ժամանակ ցուցադրել են նրա նկարահանած ավտովթարները: Շնորհավոր Գագիկ ջան, ու իմ կարծիքով հետս համաձայն կլինես, որ ասեմ` Աստված տա քո գործը Հայաստանում քիչ լինի, որ միայն բարին նկարես:
Ուրեմն մի մոլդովացի, որը իրանց հայրենի ափերում ժողովրդական երգիչ է համարվում, խնդրել է մեր «սիրելի» հարևաններին, որ իրեն սև ցուցակից հանեն: Դե սրանց նմաններին կարելի է ուղղակի գնել, վաղը մենք ավելի շատ գումար տանք նորից կգա Արցախ, բայց այսպիսի անհատներին ուղղակի պետք է Հայաստան չթողնել, որ հետո ազերները խոսելու տեղ չունենան:
«Անուշ» օպերան չկայացավ, որովհետև դերասանները միացան «Դեմ եմ» պայքարին: Կուտակայինի դեմ խոսեցին թե՛ մշակույթի գործիչները, թե՛ հասարակ քաղաքացիները (քաղ. ուժերի դեմ խոսելը, սեփական ամբիցիաները և դիվիդենտները ավելացնելու համար էր): Սահմանադրական դատարանը ճիշտ քայլ կանի, որ ամբողջ օրենքը կասեցվի 1 կամ երկու տարով, որի ընթացքում կառավարությունը պետք է անհատապես զրուցի 1974 թվականից վեր ծնված յուրաքանչյուր քաղաքացու հետ և մանրամասն բացատրի ռիսկերն ու հնարավորություններ:
Հ.Գ. էն սոցիալական գովազդը՝ կապված կուտակայինի հետ, մի ցուցադրեք:Ճ



